«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մոտ ապագայի վերաբերյալ

Մոտ ապագայի վերաբերյալ
12.11.2023 | 16:16

Ինչու՞ Երևանն ու Հայաստանն Ադրբեջան համարող Ալիևը հիմա չի հարձակվում։

Չէ՞ որ միջազգային բոլոր նախապայմանները կան՝ «պոդ շումոկ» մեզ հոշոտելու: Բոլորը զբաղված են Գազայով։

1. Համոզված չէ, որ ռուսները կոշտ չեն արձագանքի, քանի որ իրենց բազան դեռ Հայաստանում է։

2. Մենք ինքներս ամեն ինչ ենք անում, որ ռուսները վերջնապանապես զզվեն ու, բազան հանելով, հեռանան։ Այդ պրոցեսին չի կարելի խանգարել, որովհետև հետագայում թուրան գրավելը ևս դանդաղ, սողացող, ռուսին ապակողմնորոշող, խաբուսիկ պրոցես է լինելու։ Հենց այդ պատճառով չի կարելի հիմա ռուսների հետ թշնամանալ ու իրենց էլ խրտնեցնել։

3. Համոզված չէ, որ պարսիկները ևս կոշտ չեն արձագանքի, քանի որ Հայաստանի վերացմամբ Իրանն է մեծապես վնասվում` և իր գերտերունական շահերի մեջ և հետագայում` Ատրպատականը կորցնելու հեռանկարով։

4. Էրդողանի հետ համաձայնեցված են գործում։ Միասին պայմանավորովել են, որ պետք է սպասել, մինչև տեսնեն թե Գազայում ինչ է ստացվում և ըստ դրա էլ որոշեն գործի մեթոդականը։ Որովհետև դեռ որ էրդողանը ֆանտաստիկ է շահում հրեաների հիմարություններից։ Եվ հետագայում, այդ շահեկան դիրքերից ու մանավանդ քրիստոնյաների դեմ աճող մուսուլմանական մեծ ալիքի պայմաններում, Հայաստանը վերացնելը մեկ րոպեի ու բացարձակ անտեսանելի հարց կլինի։

5. Ամերիկացիք են դրդում դրան, որ ռուսների դեմ նոր ճակատ բացվի։ Հենց այդ պատճառով դա Ալիևին ձեռ չի տալիս, որ մուսուլմանական աշխարհում նա չերևա որպես ԱՄՆ կցորդ և ոչ ինքնուրույն սուբյեկտ։

6. Բացի այս ամենը, թուրքերի աշխարհքաղաքական նոր կոնցեպտը տեխնոկրտական է` որը նախ ներառում է ներքին տնտեսական ու ռազմական զարգացում, աշխատանքի ու պետական բաժանմամբ ազգային կոնսոլիդացիա, ապա այդ կոմպոնենտներով հակառակորդի հիբրիդային նվաճում։ Եվ ամենավերջում, ոնց ղարաբաղյան պրոցեսում` սկսած Սումգայիթից, դանդաղ, քայլ առ քայլ, հայաթափում, ապա վերջում վախի ու անելանելիության պայմաններում և սովով ծնկի բերելուց հետո, տարածքի ֆիզիկական հայաթափում ու գրավում։

7. Էնպես որ, ֆիզիկական մեծ հարձակման վտանգը դեռ մոտակա օրերի հարց չէ, քանի որ մենք մեզ ժամ առ ժամ ենք հոշոտում՝ հո խելառ չի հիմարություններ անի։

Arik Hart

Հ․Գ. - Երեկ աչքովս ընկավ ծռական մի ան՜ն՜ն՜ասունի խայտառակ խոսքը ռուսների դեմ։ Մի քանի ժամվա մեջ նայել էին 36 հազար մարդ, հավանություն տվել` 5 հազարը։ էսօր նորից ստուգեցի, տեսնեմ աճ չկա` նույն թվերն են։

Սա նշանակում է, որ հակառուսականության գործը լուրջ հիմքերի վրա է դրված Հայաստանում, որ այդ սեգմենտը կոնսոլիդացված է ու վերից եկող հրամաններով է գործում։

Եվ հային հոշոտելու ծրագրերը բոլոր նման խելագարների, օր ու գիշեր էշություններ հաչող նարցիսների ու խեղկատակ հայերի միջոցով է արվում։ Նայեք անցյալ 35 տարիներին։ Բոլոր քիչ, թե շատ նորմալներին հոշոտել ենք ու էսօր միայն մոլագարներով ու ողբի մեջ հայտնված նորմալներով ենք։

Բայց դե` հպարտանալու շատ բան էլ ունենք` Էս անգամ թուրքի յաթաղանին չպարտվեցինք, այլ բայրաքթարին ու հիբրիդային հզոր մեթոդականին։

Սա մեծագույն նվաճում է, 5000 ամյա տրեխից էլ հզոր։

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ